-
23.02.2017|
21:47
Պաշտպանության նախարարությունը հետամուտ է զինծառայողների զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու նշումի հետ կապված խնդրին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Հետամուտ ենք նշումների հետ կապված հարցերին:
-
23.02.2017|
21:46
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի հանրաքվեն լուսաբանած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելու Ադրբեջանի հայտարարություններին. «Որպես զավեշտ և քաղաքական մարազմ է պետք որակել Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը՝ Արցախում Սահմանադրության հանրաքվեի իրականացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ պատգամավորներ Էլենի Թեոխարիուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ քրեական գործ հարցուցելու հետ կապված:
-
23.02.2017|
21:42
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարություն է տարածել ԵՄ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ։
-
23.02.2017|
21:41
Վարչապետ Կարեն Կարապետյանը Թբիլիսիում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հրավերով։ Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու առանձնազրույցում կողմերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և զարգացման հեռանկարներին:
-
23.02.2017|
21:39
Իրաքի կառավարական զորքերը ռազմական վճռական գործողությունների են դիմել՝ երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի օդանավակայանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներից ազատելու համար:
-
23.02.2017|
21:38
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի տարածքների բռնազավթումը և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագիծը:
-
23.02.2017|
21:37
ԵԽԽՎ պատվիրակությունը՝ շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեի գլխավորությամբ, փետրվարի 22-23-ին Հայաստանում է՝ գնահատելու ընտրարշավը և քաղաքական մթնոլորտը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:
-
23.02.2017|
21:36
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ շփման գծում կա որոշակի լարվածության աճ զինատեսակների առումով։
-
23.02.2017|
21:35
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տանը ներկայացրեցին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։
-
23.02.2017|
19:41
Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին այսօր զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը: